Նեթանյահուն ԱՄՆ վարչակազմին հայտնել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի դադարեցման մասին համաձայնությունը բավարար չէ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ վարչակազմին հայտնել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ համաձայնությունը «բավարար չի լինի»։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրները նաև մանրամասնել են, որ Իսրայելը քննարկել է Իրանի հետ պատերազմի հետագա էսկալացիայի հնարավոր տարբերակները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածները՝ հավելելով, որ բանակցությունները չպետք է ձգձգվեն։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը նշել է, որ սպասում է Իրանի պատասխանին։ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ է ներկայացրել և ակնկալում է արձագանք ստանալ «մինչև այսօր երեկո»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *