Մեքսիկացի կինը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ իր մազերով բարձրացնելով 75,35 կիլոգրամ բեռ

Մեքսիկացի կրկեսային արտիստուհին ցուցադրել է իր մազերի անհավանական ուժը՝ դրանց օգնությամբ բարձրացնելով 75,35 կիլոգրամ քաշով բեռ, հայտնել է UPI-ն։

Դիանա Էլիզաբեթ Բատրես Էրմոսիլյոն, որը կրկեսում աշխատում է արդեն 26 տարի, Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել «Մազերով բարձրացված ամենածանր բեռը (կանայք)» անվանակարգում։ Ռեկորդը գրանցվել է փետրվարի 28-ին Teatro de la Paz թատրոնում։

Էրմոսիլյոն իր երկար մազերը երկու հյուսք էր արել, որոնց ծայրերը կապել էր իրար և դրանց օգնությամբ բարձրացրել 75,35 կիլոգրամ քաշով բեռը։ Նա այն գետնից վեր է պահել 14 վայրկյան։

Դրանով իսկ արտիստուհին գերազանցել է հնդիկ ծանրամարտիկ Աշա Ռանիի արդյունքը, որը 2014 թվականին մազերով բարձրացրել էր 55,6 կիլոգրամ։

Էրմոսիլյոյի խոսքով, որպեսզի գլխամաշկը, պարանոցը և մեջքը դիմանան այդքան մեծ ծանրաբեռնվածությանը, իրենից պահանջվել է վեց ամիսների մարզում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *