Մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը


Սպորտ


Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Լիդսին»՝ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը 1-1 հաշվով:

Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, բացեց լոնդոնյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։ Սակայն 74-րդ րոպեին հենց Տելի թույլ տված խախտումից հետո մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց տանտերերի դարպասին: Դոմինիկ Կալվերտ-Լյուինը անվրեպ իրացրեց տուգանայինը և վերականգնեց հավասարությունը: Հանդիպման լարված վերջնամասում՝ 90+5-րդ րոպեին, մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտով զգուշացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին:

 

«Տոտենհեմը» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտուն մոտ գտնվող 17-րդ հորիզոնականը: «Լիդսը» վաստակել է 44 միավոր և 14-րդն է:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *