
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի իշխանություններն օգնություն են խնդրել, և Վաշինգթոնը պատրաստվում է բանակցությունների։
«Ոչ մի հանրապետական ինձ հետ չի խոսել Կուբայի մասին՝ ձախողված պետության, որը շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ ներքև։ Կուբան օգնություն է խնդրել, և մենք խոսելու ենք»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ առանց նշելու, թե որտեղ կամ երբ կարող են հանդիպել երկու կողմերը։
Մայիսի 1-ին ԱՄՆ-ի նախագահը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Կուբայի նկատմամբ մի շարք լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվում։ Այսպիսով, ԱՄՆ-ի պետքարտուղարը, ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, լիազորված է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու ինչպես ԱՄՆ-ի քաղաքացիների, այնպես էլ Կուբայի տնտեսության որոշակի ոլորտներում ներգրավված օտարերկրացիների նկատմամբ։ Մասնավորապես, գործադիր հրամանագրում նշվում են էներգետիկան, պաշտպանությունը, հանքարդյունաբերությունը, մետալուրգիան և ֆինանսական ծառայությունները։