Կասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը


Բիզնես


Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «Անդակո» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում (Երևան, Իսակովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշներ են վերցվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: 

Համաձայն հետազոտության արդյունքների արձանագրության՝ «Աղցան չերի ձիթապտղով» և «Աղցան արև» արտադրատեսակների նմուշները ոսկեգույն ստաֆիլոկոկ (S. Aureus) ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, այսինքն՝ արտադրվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ աղցանի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Աղցան չերի ձիթապտղով» և «Աղցան արև» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: «Անդակո» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված աղցանները սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *