
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերի ստերի «եկեղեցու» առաջնորդը քիչ առաջ անամոթաբար հայտարարեց, թե 2025թ. Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ եկողները 8,600-ով ավելի շատ են եղել, քան մեկնողները։
Հասկանում եմ, որ իր համար պատմությունն սկսվում է 2018-ից, բայց մտածող մարդկանց հիշեցնենք` անկախությունից ի վեր սահմանահատումների դրական հաշվեկշիռ (ավելի շատ ժամանում, քան մեկնում) ունեցել ենք 2004, 2005, 2006 թվականներին։
Ամենակարևորը, անդրադառնալով 300,000 ադրբեջանցիների վերադարձին` Նիկոլ Փաշինյանը ՉՀԱՅՏԱՐԱՐԵՑ, որ բացառում է դա։ Փոխարենը իրեն հատուկ ճարպկությամբ նա թեման «ջրեց»` սահուն անցնելով ՀՀ միգրացիոն ցուցանիշներին, փոխեց թվերն ու ոտքի վրա խաբեց մարդկանց»։