ՀՀ կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին, հայտնում է ԿԲ-ի մամուլի ծառայությունից։

«Եթե հետաքրքրված եք մեր երկրի դրամաշրջանառության պատմությամբ, ցանկանում եք տեսնել անընդհատ համալրվող հուշադրամների շարքը և ծանոթանալ բացառիկ դրամագիտական արժեքներին, ապա սպասում ենք ձեզ մեր կենտրոնում», – նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 16-ին` շաբաթ օրը, Կենտրոնական բանկի Երևանի այցելուների կենտրոնը բաց կլինի 11:00-ից մինչև 24:00։

Մայիսի 18-ին` երկուշաբթի օրը, Կենտրոնական բանկի Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոնները կգործեն 11:00-ից մինչև 18:00։

Մուտքն անվճար է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *