Վառելիքի գների աճը խորացնում է սոցիալական լարվածությունը ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային նավթային շուկայի վրա հանգեցրել է վառելիքի գների կտրուկ բարձրացման։ Հայաստանում վառելիքի թանկացումը միայն խորացնում է սոցիալական դժգոհությունը։ Սովորական վարորդների համար պատճառները կարևոր չեն․ նրանց համար առաջնային է գնի ազդեցությունը առօրյա ծախսերի վրա․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ ապրիլի 20-ի դրությամբ տարածաշրջանում 1 լիտր վառելիքի գները հաստատվել են հետևյալ մակարդակներում․

  • Բենզին (1լ)՝ Հայաստանում միջինում $1․48, Վրաստանում՝ $1․32, Ադրբեջանում՝ $0․68։
  • Դիզելային վառելիք (1լ)՝ Հայաստանում միջինում $1․58, Վրաստանում՝ $1․48, Ադրբեջանում՝ $0․68։
  • Հեղուկ գազ (1լ)՝ Հայաստանում միջինում $0․62, Ադրբեջանում՝ $0․41, Վրաստանում՝ $1․6

Այս թվերը փաստում են, որ Հայաստանը տարածաշրջանում ունի համեմատաբար բարձր գներ բենզինի և դիզելային վառելիքի մասով, մինչդեռ հեղուկ գազի դեպքում առավել թանկ գին է Վրաստանում։ Ադրբեջանում բոլոր տեսակների գները զգալիորեն ցածր են։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ կառավարման համակարգում չկան բավարար կանխարգելիչ մեխանիզմներ, որոնք կարող էին մեղմել միջազգային շուկայի տատանումների ազդեցությունը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *