Իսրայելը գրոհներ է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Տիր և Նաբաթիա շրջանների վրա․ կան զոհեր

Իսրայելը բազմաթիվ գրոհներ է իրականացրել Լիբանանի հարավում գտնվող Տիր և Նաբաթիա շրջանների վրա։

Պաշտոնական ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ ավիահարված է հասցվել Մարաքայում ալ-Բաս ճանապարհի մոտ գտնվող Համադիա շրջանին։

Հաուշ-Տիրին հասցված մեկ այլ հարվածի հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, ինչպես նաև զգալի վնաս է հասցվել տներին։

Զոհերի ստույգ թիվը մնում է անհայտ։

Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել նաև Նաբաթյա նահանգի Քուսեյբա քաղաքին, վիահարվածներ են հասցվել Զավթար աշ-Շարքիային։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրետանային հարված է հասցվել Մազրաաթ ալ-Համրայի մատույցների ուղղությամբ՝ դեպի Յոմոր աշ-Շաքիֆ, ինչպես նաև Ալի ալ-Թահերի անտառի ուղղությամբ՝ Նաբաթիա ալ-Ֆաուկայի մատույցներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *