
Դերասանուհի Էրմինա Զախարովան ինստագրամյան հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է հետևորդների հարցերին։ Հարցերից մեկը վերաբերում էր նրա անձնական կյանքին․ հետևորդը հետաքրքրվել էր՝ «Ինչքա՞ն ժամանակ է բաժանվել եք»։ Դերասանուհին պատասխանել է՝ 4-5 ամիս, ինչը նշանակում է, որ նա և Ժորա Մարտիրոսյանը տևական ժամանակ է՝ միասին չեն։
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2022 թվականի՝ հուլիսի 24-ին : Պսակադրությունը տեղի էր ունեցել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում՝ դերասան Ռաֆայել Երանոսյանի քավորությամբ: