Հավատացեք` այսօր բժիշկ Սողոյանը շատ-շատ մարդ տարավ ընտրատեղամաս

Բոլորը տեսան, որ ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս:

Հերոս, ում կարիքը ունեն մարդիկ այս ընտրարշավի մեջ` մի կողմից լկտի և կեղտոտ, մյուս կողմից դատարկ:
Քաղաքի եռացող և անտեսանելի էներգետիկան ունի հերոսների կարիք և դա կարող է դառնալ վարակիչ: Այդ նույն էներգետիկան նույնիսկ ոչ քաղաքական կնոջը դարձնում ա քաղաքական կերպար` ումով հիանում են բոլորը անկախ կուսակցական նախընտրություններից:

Այդ էներգետիկան է, որ ողողում է համացանցը նյութով` առանց գովազդի, առանց փիառի:

Հավատացեք` այսօր բժիշկ Սողոյանը շատ շատ մարդ տարավ ընտրատեղամաս:

Այսօր բժիշկ Սողոյանը օգնեց բոլորին և, երբ Ավինյանը բժշկին դարձնի գործազուրկ` շարունակեք գնահատել նրան:

Մհեր Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *