Խարդախությունը շարունակում է զարգանալ համաշխարհային տնտեսությունում։ Հանցավոր ցանցերը գործում են ավելի արագ, ընդլայնվում են լայն մասշտաբով և առավել արդյունավետ կերպով են շահագործում թվային համակարգերը։
Բիզնեսները կանգնում են աճող ճնշման առաջ՝ ինքնության գողություն, կիբերհանցագործություն, ֆինանսական խարդախություններ և այլ կազմակերպված հանցագործություններ։ Միևնույն ժամանակ, երկրները զգալիորեն տարբերվում են իրենց կարողություններով՝ պայքարելու և կանխելու այս սպառնալիքները։
Խարդախության նկատմամբ տնտեսությունների խոցելիությունը գնահատելու նպատակով ստեղծվել է Խարդախության համաթիվը (Global Fraud Index), որի գնահատումը հիմնված է չորս առանցքային գործոնի վրա․
- խարդախության ակտիվություն,
- ռեսուրսների հասանելիություն,
- կառավարության միջամտություն,
- տնտեսական առողջություն։
Ավելի ցածր միավորները վկայում են խարդախության նկատմամբ ուժեղ դիմադրողականության մասին, մինչդեռ ավելի բարձր միավորները մատնանշում են մեծ ռիսկի ենթարկվածություն.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում և հարևան երկրներում Խարդախության համաթիվն արձանագրել է արդյունքներ` 2–5 բալ միջակայքում։
Մասնավորապես, Հայաստանում արձանագրվել է 4․3 բալ, որի դեպքում 112 երկրների շարքում ՀՀ֊ն զբաղեցրել է 100-րդ հորիզոնականը։
Ադրբեջանը գտնվում է 104-րդ, իսկ Բելառուսը՝ 81-րդ հորիզոնականում։
Լավագույն ցուցանիշներ են արձանագրել Ղազախստանը՝ 36-րդ հորիզոնական, և Վրաստանը՝ 51-րդ հորիզոնական։
Եթե դլւրս գանք մեր տարածաշրջանից, տարածաշրջան, ապա 2025 թ․ Խարդախության համաթվի լավագույն արդյունքն արձանագրվել է Լյուքսեմբուրգում՝ ընդամենը 0․8 բալ։
Ամենավատ իրավիճակն արձանագրվել է Պակիստանում, որը զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը։
Սարսափելի է անգամ պատկերացնելը, որ հանցագործների ձեռքում հանկարծ կարող են հայտնվել Պակիստանի միջուկային զենքի արձակման բանալիները․ դա կդառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության լուրջ սպառնալիք։