Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև բանակցությունները մայիսի 20-ին շարունակվել են ընդլայնված կազմով։

«Քիչ առաջ [Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ] նեղ կազմով, ավանդական, մտերիմ ու վստահելի մթնոլորտում բովանդակալից բանակցություններ անցկացրինք երկկողմ համագործակցության կարևոր հարցերի շուրջ։ Այժմ կզրուցենք ավելի ընդլայնված կազմով»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Առաջնորդների հանդիպումը մեկնարկել է նույն օրը։ Այն անցկացվում է Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների համագումարների տանը։ Հանդիպումների ընթացքում ռուսական և չինական կողմերը երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը, ինչպես նաև մի շարք համաձայնագրեր կնքել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *