«Ոչինչ չի կարող արդարացնել ՀՀ վարչապետի հանրային հիստերիան»․ #МК

«Ոչինչ չի կարող արդարացնել ՀՀ վարչապետի հանրային հիստերիան»․ #МК

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, աստիճանաբար կորցնում է ինքնատիրապետումը։ Հակառակ դեպքում, դժվար է բացատրել նրա ագրեսիվ վարքագիծը նախընտրական քարոզարշավի ընթացքում, որն արդեն հանգեցրել է մի շարք ձերբակալությունների և քրեական գործերի, գրում է Московский Комсомолец-ը։

Մայիսի 18-ին, Երևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ, Փաշինյանը մի շարք կոշտ հայտարարություններ է արել և բանավեճի բռնվել քաղաքացիների հետ, սկզբում մի կնոջ, ապա ակտիվիստի:

«Փաշինյանի այս պահվածքը, բնականաբար, հանդիպում է զանգվածային քննադատության։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները նրա գործողությունները բնութագրել են որպես «ամոթալի և անհավասարակշիռ»։ Սակայն Փաշինյանի համար, կարծես, միևնույն է։ Վերջին սկանդալից հետո նա պարզապես սլաքներն ուղղել է ինչ-որ «Ղարաբաղյան պսևդո էլիտայի» վրա, որն, իբր, փորձում է ներքին անկարգություններ հրահրել։ Սակայն ոչ մի «էլիտա» կամ այլ դավադիրներ չեն կարող արդարացնել վարչապետի հանրային հիստերիան»,- նշել է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *