Ֆրանսիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ Գազա մեկնող նավատորմի ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքի պատճառով

Ֆրանսիան միացել է Իտալիային՝ կանչելով Իսրայելի դեսպանին այն տեսանյութի կապակցությամբ, որում, ենթադրաբար, արձանագրված է դեպի Գազայի հատված ուղևորվող նավատորմի ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն միջազգային ակտիվիստների նկատմամբ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի գործողություններն անվանել է «անընդունելի»։

«Ես խնդրել եմ կանչել Ֆրանսիայում Իսրայելի դեսպանին՝ մեր վրդովմունքն արտահայտելու և պարզաբանումներ ստանալու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։

Միաժամանակ, Բարոն նշել է, որ չնայած նավատորմի կազմակերպիչների մեթոդների հետ Ֆրանսիայի անհամաձայնությանը, Իսրայելի կողմից ձերբակալված ֆրանսիացի մասնակիցները պետք է արժանանան հարգալից վերաբերմունքի և հնարավորինս շուտ ազատ արձակվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *