ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին մեղադրանք է առաջադրվել 1996 թվականին խոցված ինքնաթիռների գործով

Ամերիկյան իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյին։ Մեղադրանքի մասին են վկայում Ֆլորիդա նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի էլեկտրոնային բազայի տվյալները։

Դատախազության տեղեկություններով՝ 94-ամյա Կաստրոյին մեղսագրվում է սպանություն՝ չորս դրվագով, երկու կետ՝ օդանավի ոչնչացման, ինչպես նաև դավադրության առնչությամբ՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության նպատակով։ Այդ գործով անցնում է ևս հինգ մեղադրյալ։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ մեղադրանքները կարող են կապված լինել 1996 թվականի միջադեպի հետ, երբ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել էին Մայամիի «Եղբայրները օգնության են հասնում» վտարանդիական կազմակերպության երկու ինքնաթիռ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 2026 թվականին Ֆլորիդայի դատախազությունը վերսկսել է այդ գործի հետաքննությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *