

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ԳԷՀ ՓԴԾ) առանցքային դեր ունի այն համայնքահեն նախաձեռնությունների աջակցման գործում, որոնք ուղղված են հողերի դեգրադացիայի, կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը՝ ներառական և տեղական մակարդակով առաջնորդվող լուծումների միջոցով:
Հաշվի առնելով միջազգային հանրության մասնակցությունը Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17), ստեղծվում է ռազմավարական հնարավորություն՝ բարձրաձայնելու Հայաստանի տեղական փորձը և ցույց տալու, թե ինչպես են փոքր դրամաշնորհները ձևավորում փոխակերպող բնապահպանական և սոցիալական ազդեցություն, հատկապես՝ ՀԿ-ների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց ու երիտասարդների ներգրավման միջոցով:
- Հրավերի նպատակը
Հրավերի նպատակն է բարձրացնել ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի տեսանելիությունն ու ազդեցությունը՝ մոբիլիզացնելով ՀԿ-ներին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, երիտասարդական և կանանց կողմից առաջնորդվող կազմակերպություններին՝ ակտիվորեն ներկայացնելու համայնքահեն լուծումներն ու քաղված դասերը COP17-ի ընթացքում: Ընտրված կազմակերպությունից ակնկալվում է հմտություն և փորձառություն պրոֆեսիոնալ պատմությունների ներկայացման, քաղաքական երկխոսության և գլոբալ ներգրավվածության ոլորտներում՝ համապատասխան միջազգային ցանցերի հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ Պահպանվող տարածքների գլոբալ կոնսորցիումի (Global ICCA Consortium), Բնիկ ժողովուրդների կենսաբազմազանության միջազգային ֆորումի (IIFB), Կենսաբազմազանության կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի (GYBN) հետ:
Նախատեսվում է, որ հայտատուն կվերածի տեղական հաջող պատմությունները մեծ ազդեցություն ունեցող գլոբալ նարատիվի՝ խթանելով քաղաքական երկխոսությունը և ձևավորելով ռազմավարական գործընկերություն հայաստանյան ՔՀԿ-ների և միջազգային քաղաքացիական հասարակության ցանցերի ու դաշինքների միջև:
- Ռազմավարական ուղղություններ
Առաջարկները պետք է ներառեն ստեղծագործական մեթոդաբանություններ հետևյալ ուղղություններով աշխատելու համար.
- Նախա-COP-17 աշխատաժողով. Կազմակերպել և անցկացնել գիտելիքի փոխանակման միջազգային աշխատաժողով համապատասխան ՔՀԿ ցանցերի մասնակցությամբ՝ Հայաստանում COP17-ին անմիջապես նախորդող շաբաթվա ընթացքում (2026 թ. հոկտեմբերի 14-18):
- Տպավորիչ պատմությունների ներկայացում. Պահպանության տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ տվյալների օրինակները վերածել համոզիչ մուլտիմեդիա բովանդակության և պատմությունների՝ համաշխարհային լսարանի համար:
- Քաղաքականության առաջմղում. Հարթակների ստեղծում բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդ առաջնորդների համար՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի բանակցությունների և միջազգային բնապահպանական երկխոսության վրա ազդելու նպատակով, մասնավորապես՝ COP17 «Բնություն և մշակույթ գագաթնաժողովի» շրջանակներում:
- Ռազմավարական կապերի հաստատում. Հայաստանյան տեղական ՀԿ-ների համար հնարավորությունների ստեղծում՝ կապվելու միջազգային դոնորների, ՄԱԿ-ի գործակալությունների և գլոբալ գործընկերների հետ՝ հետագա ընդլայնման նպատակով:
- Ճանաչողական այցեր COP17-ի շրջանակներում. Կազմակերպել և իրականացնել առնվազն երեք ճանաչողական այց դեպի ՓԴԾ գործընկեր կազմակերպությունների ծրագրային տարածքներ (ամսաթվերը ենթակա են հաստատման)՝ խորհրդակցելով ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության (որպես COP17-ը հյուրընկալող կողմ) հետ:
- Գիտելիքի փոխանակում. Ինտերակտիվ տարածքների (ֆիզիկական կամ թվային) ձևավորում, որոնք կցուցադրեն համայնքային մակարդակում գրանցված շոշափելի ազդեցությունները, ներառյալ՝ ներդրումներն ու աջակցությունը Կանաչ գոտու (Green Zone) գիտելիքի և արտադրանքի տոնավաճառին COP17-ի ընթացքում:
- Ռազմավարական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվություն
- Ռազմավարական դրամաշնորհի գումարը. Մինչև 150,000 ԱՄՆ դոլար:
- Ծրագրի տևողությունը. Ծրագրի գործողությունները, ներառյալ՝ նախապատրաստությունները COP17-ին, Երևանում կայանալիք միջոցառումները (Կանաչ գոտի, ճանաչողական այցեր) COP17-ի ընթացքում, ինչպես նաև հետ-COP17 ժառանգության փուլը, պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
- Ովքեր կարող են դիմել
- Հայաստանում գրանցված ՀԿ-ները և համայնքային կազմակերպությունները:
- Հատուկ ուշադրություն է դարձվելու բնիկ, երիտասարդական և կանանց կողմից առաջնորդվող կազմակերպություններին:
- Հատուկ շեշտադրում
Նախապատվությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք՝
- Ակտիվորեն ներգրավում են բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, երիտասարդներին ու կանանց՝ թե՛ որպես առաջնորդների, թե՛ որպես հիմնական շահառուների:
- Ցուցադրում են համայնքային մակարդակում արձանագրված շոշափելի, տվյալներով հիմնավորված ազդեցություն:
- Ցուցաբերում են նորարարություն և կրկնօրինակման բարձր պոտենցիալ՝ համահունչ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրին:
- Դիմումի պահանջներ
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝
- Լրացված ծրագրային առաջարկի ձևը և մանրամասն ծրագրային բյուջեն:
- Կազմակերպության պրոֆիլը և իրավաբանական գրանցման փաստաթղթերը:
- Հաղորդակցության հայեցակարգային նկարագիր. Համառոտ ռազմավարություն այն մասին, թե ինչպես են տեղական արդյունքները վերածվելու համոզիչ բովանդակության COP17-ի լսարանի համար:
- Լոգիստիկ հայեցակարգային նկարագիր. Նախատեսվող մոտեցման համառոտ ամփոփում՝ ուղղված նախա-COP17 միջազգային աշխատաժողովի (ներառյալ ճանապարհածախսի բյուջեն), Կանաչ գոտու գիտելիքի տոնավաճառի և COP17 ճանաչողական այցերի աջակցմանը:
- Ժամանակացույց
- Հայտերի ընդունման վերջնաժամկետ. 2026 թ. մայիսի 29
- Տևողություն. Ծրագրի ավարտը մինչև 2026 թ. դեկտեմբերի 31:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել՝
Սվետլանա Հարությունյան
Ազգային համակարգող
ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր
Պ. Ադամյան 14, Երևան 0010
Հեռ.՝ (+374 60) 530000 (ներքին՝ 117), (+374 91) 540765
Էլ. փոստ՝ [email protected]
Կայք՝ http://www.sgp.am
Մայիս 21, 2026 at 11:19