Պակիստանը պնդում է, որ Չինաստանը հանդես գա որպես ԱՄՆ-ի և Իրանի համաձայնագրի երաշխավոր․ Al Hadath

Իսլամաբադը պնդում է, որ Պեկինը հանդես գա որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև ապագա համաձայնագրի երաշխավոր։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։

Ըստ նույն աղբյուրների՝ Իրան-ԱՄՆ բանակցություններում որպես գլխավոր միջնորդ հանդես եկող Պակիստանի զինված ուժերի հրամանատար Ասիմ Մունիրն այժմ Պեկինում է։ Նա ուղեկցում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին, որը շաբաթ օրվանից քառօրյա պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։ Հաղորդվում է նաև, որ Մունիրը ներկա է եղել վարչապետի և Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի հանդիպմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *