Ամերիկյան NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ը «հուսահատորեն փնտրում է» վոլֆրամ` իր հրթիռային զինանոցը վերականգնելու համար։ Ըստ հեռուստաալիքի` Իրանի դեմ պատերազմի հետեւանքով սպառվել են ժամանակակից զենքի եւ զինամթերքի պաշարները։
Վոլֆրամն օգտագործվում է կործանիչների, բունկերային ռումբերի, զրահահար արկերի եւ հրթիռային համակարգերի` այդ թվում Tomahawk-ների եւ Patriot-ների արտադրության մեջ։ 2015- ից ԱՄՆ-ում գործող առեւտրային հանքեր չկան։
ԱՄՆ վարչակազմը փորձում է նվազեցնել կախվածությունը վոլֆրամի չինական մատակարարումներից։ Միեւնույն ժամանակ` Չինաստանը շարունակում է մնալ վոլֆրամի վերամշակման առաջատարն աշխարհում։