Իրանի նախագահը ԵԱՏՄ-ին առաջարկել է ստեղծել ֆինանսական մեխանիզմ պատժամիջոցներին հակազդելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում, որն ընթերցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Իրանն առաջարկում է ստեղծել անկախ ֆինանսական մեխանիզմ պատժամիջոցներին հակազդելու համար, հաղորդել է Mehr-ը։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի մասնակցությունը խոշոր տարածաշրջանային միավորումներին վկայում է Թեհրանի՝ զարգացմանն ուղղված լուրջ կամքի մասին։

«Եվրասիական միությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի տնտեսական դիվանագիտության մեջ։ Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ստեղծվել են եզակի հնարավորություններ։

Չնայած վերջին տարվա ընթացքում «պարտադրված երկու պատերազմներին»՝ Իրանը պահպանել է ակտիվ մասնակցությունը Եվրասիական միության աշխատանքներին։

Մշակութային և աշխարհագրական ընդհանրությունները հեշտացնում են տարածաշրջանի ժողովուրդների զարգացման ուղին»,- իրանական գործակալությունը մեջբերել է երկրի նախագահի հայտարարությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *