«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պարզ և տրամաբանական հարց է ուղղել՝ հակադարձելով վարչապետ Փաշինյանի՝ նախորդներին ուղղված հերթական մեղադրանքներին։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «հողերը հանձնվել են դեռևս 1996 թվականին (Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում), և (Արցախի) ճակատագիրն իբր կանխորոշված է եղել»։
«Եթե 1996 թվականից ամեն ինչ «հանձնված» էր, քո «կիրթ» ու «կառուցողական» ընկեր Ալիևն ինչի՞ն էր սպասում։ Քո գալո՞ւն»,- Փաշինյանի նկարագրած իրավիճակից տրամաբանական հետևություն է արել պատգամավորը։
Նա ընդգծել է, որ միակ քանդողն ու հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է։