Մինչ հանրությունը քննարկում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնանոց պարգևավճարները, ավտոբուսային «սելֆիները», հատկապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երգուպարը, իր իսկ ղեկավարած համակարգի խորքերում տեղի են ունենում շատ ավելի ուշագրավ և անբացատրելի գործընթացներ:
Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) տեսչական և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու Գևորգ Կուլյայի Խաչիկյանի պաշտոնական հայտարարագրի մասին է, որը բազմաթիվ հարցադրումների տեղիք էր տալիս։
Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը բացահայտում է «փոխադարձ նվիրատվությունների» մի այնպիսի շղթա, որը ցանկացած իրավական պետությունում անմիջապես կդառնար հակակոռուպցիոն մարմինների քննության առարկա: 2025 թվականի ընթացքում ԴԱՀԿ գլխավոր խորհրդատուն մասնավոր անձանց հետ իրականացրել է ավտոմեքենաների երկու ապշեցուցիչ «զրոյական» գործարք։
Մասնավորապես, ըստ հայտարարագրի՝ 2025թ.-ի փետրվարի 14-ին Գևորգ Խաչիկյանը քաղաքացի Գագիկ Օհանյանից նվեր է ստանում 2014 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի մեքենա: Նույն օրը պաշտոնյան նույն այդ քաղաքացուն նվիրում է իր 2017 թվականի արտադրության BMW-ն: 2025թ.-ի նոյեմբերի 21-ին նույն սխեման կրկնվում է մեկ այլ քաղաքացու՝ Համազասպ Արթուրի Խաչատրյանի հետ: Պաշտոնյան նրանից նվեր է ստանում ավելի նոր՝ 2019 թվականի արտադրության BMW, և հենց նույն օրը վերջինիս է նվիրում ամիսներ առաջ Գագիկ Օհանյանից ստացած Mercedes-Benz-ը:
Այս փաստաթղթերի ուսումնասիրությունը բացահայտում է «փոխադարձ նվիրատվությունների» մի այնպիսի շղթա, որը ցանկացած իրավական պետությունում անմիջապես կդառնար հակակոռուպցիոն մարմինների քննության առարկա: Բայց սա Հայաստանն է, որտեղ հակակոռուպցիոն պայքարի դափնիները վայելող պաշտոնյաները շատ ավելի «կարևոր» գործերով են զբաղված՝ ավտոբուսներում երգել-պարելով և միլիոնանոց պարգևավճարների բերկրանքը վայելելով:
Այստեղ բազմաթիվ հարցեր և նաև՝ ողջամիտ կասկածներ են առաջանում․ արդյոք սա արվում է հարկերից խուսափելո՞ւ, թե միգուցե գույքի իրական շարժն ու դրամական միջոցների ծագումը թաքցնելու համար: Կամ՝ ինչո՞ւ են շարքային քաղաքացիներ՝ Գագիկ Օհանյանն ու Համազասպ Խաչատրյանը ԴԱՀԿ ազդեցիկ պաշտոնյայի հետ մտնում նմանատիպ գործարքների մեջ:
Ովքե՞ր են նրանք պաշտոնյայի համար։ Այս և բազմաթիվ այլ օրինակներով, լուրջ կասկածներ են առաջանում, որ ԴԱՀԿ համակարգում գործում են հարկադիր աճուրդների ստվերային մեխանիզմներ: Եվ գործող քաղաքական թիմի հռչակած «կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի» ֆոնին ստեղծվում է մի պատկեր, որտեղ պետական ապարատի ներսում Այս և նմանատիպ այլ օրինակները հիմք են տալիս լուրջ հարցադրումների՝ կապված ԴԱՀԿ համակարգում հնարավոր ստվերային մեխանիզմների, այդ թվում՝ հարկադիր աճուրդների կազմակերպման և իրականացման գործընթացների հետ։
Գործող քաղաքական թիմի հռչակած «կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի» համատեքստում ձևավորվում է հակասական պատկեր, որտեղ պետական ապարատի ներսում որոշ պաշտոնյաներ շարունակում են անձեռնմխելիորեն կիրառել հայտարարագրման համակարգը շրջանցող մեթոդներ:

