
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա զարգացմամբ»,- ասվում է Կրեմլի կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի առաջնորդը Փաշինյանին մաղթել է առողջություն, հաջողություններ: