ՀՀ նախագահը համաժողովում մանրամասներ է ներկայացրել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կենտրոնական բանկի կազմակերպած «Կարո՞ղ են արդյոք ազգերը հասնել համաձայնության․ մակրոտնտեսական քաղաքականությունն աշխարհում, որտեղ չկա համագործակցություն» խորագրով համաժողովին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բացման ելույթում Հանրապետության նախագահն անդրադարձել է 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին, համակարգային կոռուպցիայի դեմ պետության պայքարին և արձանագրված հաջողություններին:

Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *