Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե կընդունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանին, եթե վերջինս ցանկանա հանդիպել իր հետ։
«Պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է նա գալու։ Ցանկացած մեղանչած անձ պետք է անցնի ապաշխարության փուլը, զղջա իր սխալների համար և ներում ստանա Բարձրյալից»,- նշել է նա։