ԱՄՆ-ում կկայանա Իսրայելի և Լիբանանի միջև կարգավորման բանակցությունների հինգերորդ փուլը

Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը կայանալու է չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության փոխղեկավար Թոմի Փիգոթը։

Նա նշել է, որ մայիսի 2-ին ԱՄՆ-ում անցկացված չորրորդ փուլի շրջանակներում կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել համապարփակ կարգավորմանը հասնելու ճանապարհին։

«Մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների խնդիրները և շարժվում դեպի համապարփակ համաձայնագիր, որն ուղղված է Լիանանի ինքնիշխանության վերականգնմանն ու Իսրայելի անվտանգության ապահովմանը»,- X սոցիալական ցանցում գրել է Փիգոթը։

Ավելի վաղ Janoubia լրատվական պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգներն առաջարկել է կարգավորման ծրագիր, որով նախատեսվում է 60-օրյա անցումային շրջան։ Այդ ընթացքում իսրայելական զորքերը պետք է աստիճանաբար դուրս գան Լիբանանի տարածքից, իսկ նրանց դիրքերը պետք է զբաղեցնեն ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *