Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ընթացող քարոզարշավի ժամանակ, որն իրականացնում էր արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վերջինս գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը), քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Մոտակայքում գտնվող բուժաշխատողներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել քաղաքացուն: