Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին․ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության՝ ԿԸՀ-ին ուղղված դիմումին՝ գրել է Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար և պատգամավորության թեկնածու
Նշենք, որ դիմումով՝ Արամ Սարգսյանի գլխավորած ուժն ընտրությունների համար պատասխանատու գլխադասային պետական մարմնից պահանջում է դադարեցնել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունն ընտրություններին։
«Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ Հանրայինի եթերում պարտված Փաշինյանը շուտով կպարտվի նաև ընտրություններում։
Ուժեղ Հայաստանը գալիս է»,- նշել է նա։