Ավտովթար՝ Ուրցաձորում․ 60-ամյա վարորդը մահացել է

Ավտովթար՝ Ուրցաձորում․ 60-ամյա վարորդը մահացել է

Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ուրցաձոր գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 60-ամյա Ապավեն Գ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 21-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին և կոտրել այն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ապավեն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Երեկ՝ հունիսի 4-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, հայտնել են, որ Ապավեն Գ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *