Թբիլիսիում Georgian Airways-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. հաղորդվում է սրահի ապահերմետիկացման մասին

Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թբիլիսիում, հայտնում է Georgia Online-ը։

«Վրացական մայրաքաղաքից թռիչքից հետո տեղի է ունեցել սրահի ապահերմետիկացում։ Թթվածնային դիմակները ավտոմատ կերպով դուրս են ընկել ուղևորների գլխավերևում գտնվող հատուկ վահանակներից, և ինքնաթիռը ուժեղ ցնցվել է։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռը վերադարձել է Թբիլիսի և բարեհաջող վայրէջք կատարել», — Facebook-ի խմբերից մեկում գրել է բնակչուհի Իա Մոցցարելլան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *