Նույնիսկ եթե ԱՄՆ-ն մի քանի շաբաթ ռմբակոծի Իրանը, Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն 2-3 շաբաթ շարունակ ռմբակոծի Իրանը, «ինչը կարող է հեշտությամբ անել, եթե ցանկանա», Թեհրանը կզրկվի ամեն ինչից, կսպանվեն շատ մարդիկ, սակայն Հորմուզի նեղուցն ամիսներ շարունակ փակ կմնա։

Թրամփը նշել է, որ բանակցությունների ընթացքում կկարողանան ստորագրել փաստաթուղթ, որն ավելի մեծ ուժ կունենա, քան ռմբակոծությունները։ Նա հավելել է, որ կարծում է՝ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ համաձայնության հասնելուն։

Վերջին օրերին Իրանի և Իսրայելի փոխադարձ հարվածների մասին լրագրողի հարցին՝ արդյոք Թրամփն է Նեթանյահուին խնդրել դադարեցնել Իրանի դեմ հարձակումները, ԱՄՆ նախագահն ասել է․ «Ոչ, ես ասացի՝ արեք այն, ինչ ճիշտ է, բայց ես ցանկանում եմ, որ հնարավորինս արագ դադարեցնեք հարձակումները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *