Ռազմական ղեկավարները Թրամփին համոզել են պատասխան հարված հասցնել Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իէ սկզբանէ չէր ծրագրում հարվածել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռի խոցման ի պատասխան, սակայն հետագայում փոխել է իր դիրքորոշումը։

Ըստ The Wall Street Journal-ի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը կարևոր դեր են խաղացել այս որոշման մեջ՝ խորհուրդ տալով ռազմական պատասխան։

Ըստ հրապարակման՝ ռազմական ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո Թրամփը համաձայնել է Իրանի դեմ պատասխան գործողություններ ձեռնարկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *