Վաղը Հանրապետությունում սպասվում են տեղումներ, այս մասին հայտնել է Գագիկ Սուրենյանը։
«Այսօր մեր երկիրը գտնվում է հարավ-արևմտյան տակ օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։
Բայց վաղը ունենք Սև ծովի շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ամբողջ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում մինչև 20 մ/վ արագությամբ։
Վաղը այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ չորսից հինգ աստիճանով»,– ասել է նա։