ԱՄՆ-ը մտադիր է զգալիորեն կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի շրջանակում ավիացիայի և ռազմական նավերի քանակը․ NYT

Միացյալ Նահանգները մտադիր են զգալիորեն նվազեցնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործողությունների համար հատկացվող ավիացիայի և ռազմական նավերի քանակը, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Աղբյուրի տվյալներով՝ համապատասխան որոշումը հունիսի սկզբին գրավոր փաստաթղթով հասցվել է դաշնակիցներին, որի առանձին հատվածները ուսումնասիրվել են լրագրողների կողմից։

Խոսքը վերաբերում է Եվրոպայի պաշտպանական ճարտարապետության մեջ ամերիկյան ռազմական մասնակցության լայնածավալ վերանայմանը, քանի որ տասնամյակներ շարունակ այն համարվել է ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի առանցքային տարրը։

Հրապարակված տեղեկության համաձայն՝ ծրագիրը նախատեսում է.

• F-16 և F-15E կործանիչների թվի կրճատում՝ մոտ 150-ից հասցնելով 100-ի

• ծովային հետախուզական ինքնաթիռների քանակի նվազեցում՝ 26-ից հասցնելով 15-ի

• Եվրոպայում նախկինում ներգրավված բոլոր ութ լիցքավորման ինքնաթիռների դուրսբերում

• հրթիռային սպառազինությամբ ատոմային սուզանավերից մեկի և ավիակրի, ինչպես նաև մի շարք մարտական նավերի վերատեղաբաշխում

• եվրոպական ուղղության պաշտպանության համար նախատեսված ռազմավարական ռմբակոծիչների երկու խմբերից մեկի կրճատում

Եվրոպացի պաշտոնյաների գնահատմամբ՝ նման քայլերը կարող են անդրադառնալ հեռահար հարվածներ հասցնելու ՆԱՏՕ-ի հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանում հետախուզական և օդում վառելիքի լիցքավորման ներուժի վրա։

Միևնային ժամանակ, այս որոշումը դիտարկվում է որպես ռազմական ռեսուրսների վերաբաշխման ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարության մաս։ Դրա նպատակն է նվազեցնել ուղղակի ծանրաբեռնվածությունը եվրոպական անվտանգության թատերաբեմի վրա, որին Վաշինգտոնն աջակցում է արդեն շուրջ ութ տասնամյակ։

Հրապարակման պահին Պենտագոնի և ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն արվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *