Ռիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդ

Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան հատվածում օդում երկու ուղղաթիռի բախման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Բրազիլիայի հրշեջ ծառայություններին։

Ծառայության տվյալներով, ուղղաթիռները բախվել են օդում և ընկել էլեկտրամոբիլների վաճառքով մասնագիտացած ավտոսրահի կայանատեղի։

«Հաղորդումները վկայում են, որ ուղղաթիռները բախվել են օդում և ընկել էլեկտրամոբիլների դիլերական կենտրոնի կայանատեղի՝ առաջացնելով հրդեհ, որն ընդգրկել է առնվազն 20 տրանսպորտային միջոց», — ասվում է հրշեջ ծառայության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *