Թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն Ադրբեջանն է

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականն արդեն այսօր կսկսի ելույթները Սան Մարինոյում կայանալիք Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Առաջին մրցակիցը Ադրբեջանի հավաքականն է։

Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է գործարար և բարերար Արթուր Սողոմոնյանը։

Բիլի Ջին Քինգի գավաթը թենիսի կանանց թիմային կարևորագույն մրցաշար է (տղամարդ-թենիսիստների համար խաղարկվող Դևիսի գավաթի նման)։

Այս տարի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Անի Ամիրաղյանը և Ալինա Սողոմոնյանը, իսկ թիմում ամենաերիտասարդը Մարիա Ազիզյանն է, որը օգոստոսին կդառնա 15 տարեկան:

Հավաքականի գլխավոր մարզիչը Գայանե Մովսիսյանն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *