Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (վիդեո)

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ մի վարորդ հունիսի 13-ին՝ գիշերվա ժամը 3․40-ի սահմաններում, Մինաս Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում կատարել է դրիֆթ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորել և համակեցության կանոններն ու մարդկանց անդորրը խախտել է Ուլնեցու փողոցի բնակիչ 21-ամյա երիտասարդը։

Հունիսի 15-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *