Թրամփը հերքել է Իրանի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ներդրումային հիմնադրամի ստեղծումը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունների շրջանակում 300 միլիարդ դոլար ծավալով մասնավոր ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին լրատվամիջոցների տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա ճիշտ չէ։ Մենք ներդրումներ չենք անում, և որևէ հիմնադրամ գոյություն չունի»,- Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է նախագահը։ Ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն ապահովել է Սպիտակ տունը։

«Սա հորինված պատմություն է, որն անհարկի կերպով ուռճացրել են բավականին լավ հնչած մի հայտարարությունից։ Ճիշտն ասած, գուցե հնարավոր էր այն մի փոքր ավելի հստակ ձևակերպել։ Բայց սա հերյուրանք է։ Մենք ոչ մի ցենտ չենք ներդնում»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Ավելի վաղ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին հայտնել էր Reuters գործակալությունը։ Ըստ այդ տեղեկատվության՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրով նախատեսվում էր ստեղծել 300 միլիարդ դոլարանոց մասնավոր ներդրումային հիմնադրամ, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան կեսն արդեն իսկ ապահովված է ներդրողների պարտավորություններով։ Նշվում է նաև, որ այս ֆինանսական մեխանիզմը չի ենթադրում պետական միջոցների կամ դրամաշնորհների օգտագործում, և գումարները տրամադրվելու են մասնավոր հատվածի կողմից։ Որպես ներդրողներ հանդես են եկել ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի ընկերությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *