Եվրոպական խորհրդի ղեկավարը կապ է հաստատել Կրեմլի հետ. Bloomberg

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կապ է հաստատել Կրեմլի հետ՝ Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի ուղիների շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելու փորձի շրջանակում, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Կոշտայի գլխավոր խորհրդականը երկու հեռախոսազրույց է ունեցել Պուտինին մոտ կանգնած բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյայի հետ։

Այդ շփումների նպատակն է հող նախապատրաստել ապագայում առավել բովանդակալից բանակցությունների համար։

Զրուցակիցները նշում են, որ խոսքը նախնական խորհրդակցությունների մասին է, որոնք ուղղված են հնարավոր քաղաքական երկխոսության համար պայմանների ստեղծմանը, սակայն կողմերն այդ շփումների փաստը դեռևս պաշտոնապես չեն հաստատել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *