
«Ինչնա, որ մենք մեծ հաջողություններ չունենք և որի վրա պետք է կենտրոնանանք: Երկու բան կնշեմ՝ ջրային ոլորտը և արդարադատության ոլորտը»,- ԱԺ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ երկու տեղերում էլմեծ խնդիրներ կան, որոնք կուտակված, են չեն լուծվում: «Ես կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու լուծել առանց նոր Սահմանադրության իրականացման, որովհետև իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է և սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի արհեստական պատյանները կարողանանք մի կողմ դնել և առերեսվել դատական համակարգում առկա իրավիճակին»,- նշել է Փաշինյանը: