
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական դրամական ապասառեցված միջոցներով Թեհրանը կգնի սննդամթերք։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Ապասառեցված միջոցները կուղղվեն պարենի ձեռքբերման համար։ Եւ պարենը պետք է ձեռք բերվի բացառապես Միացյալ Նահանգներից՝ մեր ֆերմերներից»,- ասել է նախագահ Թրամփը։ ԱՄՆ նախագահը մասնավորապես շեշտել է, որ ամերիկյան ֆերմերներից ձեռք են բերելու սոյա եւ եգիպտացորեն։