Պետական հեռուստատեսության եթերում բարձրաստիճան խորհրդարանական Խորխե Ռոդրիգեսի ներկայացրած տվյալների համաձայն՝ աղետի հետևանքների պատճառով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 1 430-ի, տուժածների թիվը՝ 3 238-ի, հաղորդել է BBC News-ը։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը գիշերային ճեպազրույցում հայտնել է, որ պահպանում է «հավատն ու հույսը», որ ողջ մնացածները դեռ կարող են փրկվել։
Նրա խոսքով՝ Լա Գուայրա նահանգում վերականգնվել է էլեկտրամատակարարման շուրջ 60 տոկոսը․ սա ամենաշատ տուժած շրջաններից մեկն է։