Սոբյանին․ Օրվա սկզբից ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է դեպի Մոսկվա թռչող 19 ուկրաինական անօդաչու

Օրվա սկզբից ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ վերջին հարձակումը հետ է մղվել երեկոյան․ պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերը խոցել են ևս երեք անօդաչու սարք, որոնք փորձում էին մոտենալ քաղաքին։

Բեկորների ընկնելուց հետո դեպքի վայրեր են ուղարկվել արտակարգ ծառայությունները։ Մասնագետները զննում են տարածքը և վերացնում հնարավոր հետևանքները։

Նախնական տվյալներով՝ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

ՀՕՊ ուժերը շարունակում են վերահսկել օդային տարածքը և հետ մղել Մոսկվայի շրջանի վրա հարձակման փորձերը, փոխանցել է «Московский комсомолец»-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *