Saudi Aramco ընկերության ուղղաթիռը կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում․ զոհվել է 14 մարդ

Սաուդյան Արաբիայի պետական ազգային նավթային կորպորացիայի՝ Saudi Aramco-ի ուղղաթիռը կիրակի առավոտյան կործանվել է Ռաս Թանուրայի շրջանում, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 14 մարդիկ։

Զոհված բոլոր անձինք Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, հաղորդում է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA)՝ հղում անելով էներգետիկայի նախարարության ներկայացուցչին։

Ըստ նրա, ներկայումս իրականացվում է հետաքննություն՝ աղետի պատճառները պարզելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *