Ներքին շուկա վառելիքի մատակարարման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քննարկում են դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքը։
«Ավելին՝ ներքին սպառողների շահերից ելնելով, սահմանվել է բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման ժամանակավոր լիակատար արգելք», – ասել է նա։
Նշենք՝ սահմանափակումները պայմանավորված են Ռուսաստանի ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտով, որը նաև առաջացել է նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։