Մեր պահանջն այն է, որ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանքից հետո իդեալական հարթության և որակի ասֆալտ լինի․ Տիգրան Ավինյան

Մեր պահանջն այն է, որ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանքից հետո իդեալական հարթության և որակի ասֆալտ լինի․ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, լավ էլ մասնագետներ կան։ Բայց հանկարծ եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական»,-հավելեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *