Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր


Քաղաքականություն


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության արդիական հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *