ՌԴ-ում միգրանտների կողմից տուն ուղարկվող գումարների վրա նախատեսվում է սահմանել 3%-անոց հարկ

Ռուսաստանի Պետդուման առաջարկել է ներգաղթյալների՝ արտասահման կատարվող փոխանցումների վրա 3%-անոց հարկ սահմանել։

Առաջարկը նախատեսում է 3%-անոց հարկ սահմանել Ռուսաստանում միգրանտների կողմից հայրենիք ուղարկվող գումարների վրա։

Հաղորդվում է, որ անցյալ տարի Ռուսաստանից Ղրղզստան ուղարկվել է ռեկորդային՝ 3.2 միլիարդ դոլար, Ուզբեկստան՝ 15 միլիարդ դոլար, իսկ Տաջիկստան՝ 7-9 միլիարդ դոլար։

Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի խոսքով՝ պարտադիր հարկը գանձապետարանին կբերի առնվազն 45 միլիարդ ռուբլի լրացուցիչ եկամուտ։

Պատգամավորը նշել է, որ պետական ​​բյուջեն այս պահին ոչինչ չի ստանում այդ փոխանցումներից. միջնորդավճարներ են ստանում միայն վճարային համակարգերը և բանկերը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *