«Փյունիկը» հայտարարել է թիմի կազմը նոր ֆուտբոլիստով համալրելու մասին

Երևանի «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է թիմի կազմը նոր ֆուտբոլիստով համալրելու մասին. երևանյան ակումբին է միացել նիդեռլանդացի աջ եզրային հարձակվող Իման Գրիֆիթը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 24-ամյա վինգերն ունի եվրոպական բավականին հետաքրքիր փորձ։ Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է հանդես գալ նիդեռլանդական հայտնի «ԱԶ Ալկմարի» երիտասարդական թիմում և «Ֆորտունա Սիտարդում»։

Մասնավորապես, 2023/24 թվականների մրցաշրջանում Գրիֆիթը «Ֆորտունայի» մարզաշապիկով Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոնում՝ Էրեդիվիզիայում, անցկացրել է 12 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նիդեռլանդացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է երկրի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ռոդան», որի գույները նա պաշտպանում էր 2024 թվականի հուլիսից։ Այդ թիմի կազմում նախորդ մրցաշրջանում Գրիֆիթն անցկացրել է 35 հանդիպում՝ աչքի ընկնելով արդյունավետ խաղով. նրա ակտիվում գրանցվել է 6 գոլ և 6 գոլային փոխանցում։

««Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Իման Գրիֆիթին»,- նշված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *