Գերմանիայի ռազմական ծախսերը կհասնեն Սառը պատերազմի ժամանակներից ի վեր չտեսնված մակարդակի

Գերմանիան նախատեսում է մինչև 2030 թվականը ավելի քան 800 միլիարդ եվրո պարտք վերցնել՝ խախտելով բյուջետային զսպվածության բազմամյա քաղաքականությունը, որպեսզի պաշտպանական ծախսերը հասցնի Սառը պատերազմի ժամանակներից ի վեր չտեսնված մակարդակի, հաղորդում են լրատվամիջոցները։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ միայն հաջորդ տարի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը նախատեսում է շուկաներից ներգրավել ավելի քան 200 միլիարդ եվրո, ինչը 12,5%-ով ավելի է, քան այս տարի։

Լրացուցիչ պարտքը հիմնականում ուղղվելու է Գերմանիայի պաշտպանական բյուջեի ֆինանսավորմանը, որը, ինչպես սպասվում է, հաջորդ տարի կհասնի 109 միլիարդ եվրոյի, իսկ մինչև 2030 թվականը՝ 183,6 միլիարդ եվրոյի։ Բեռլինը նախատեսում է նաև հաջորդ տարի 11,6 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *